ՌԴ ՊՆ. Հնարավոր է՝ սպանվել է ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադին

ՌԴ ՊՆ. Հնարավոր է՝ սպանվել է ԻՊ առաջնորդ Ալ  Բաղդադին

PanARMENIAN.Net - Սիրիայում հավանաբար սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին: Ահաբեկիչը սպանվել է ՌԴ օդուժի ավիահարվածի արդյունքում:

Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հայտնում է Ինտերֆաքսը:

Ավիահարվածը Սու-35 և Սու-34 ինքնաթիռները հասցրել էին մայիսի վերջում Ռաքքայի արվարձանում, որտեղ անցնում էր ԻՊ առաջնորդների հավաքը:

Ինչպես հայտարարել են ռուս զինվորականները, ըստ տեղեկությունների, որոնք ստուգվում են տարբեր աղբյուրներից, խորհրդակցությանը ներկա է եղել նաև ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադին, որն էլ սպանվել է ավիահարվածի հետևանքով:

Վերջին մի քանի տարում բազմիցս են լուրեր տարածվել Ալ Բաղդադիի մահվան կամ գերեվարման մասին, սակայն հետագայում դրանք հերքվել են: Վերջին նման հաղորդագրությունը հայտնվեց ԶԼՄ-ներում հունիսի 11-ին: Այն ժամանակ բրիտանական Daily Mail-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով հայտնեց, որ Ռաքքայի մատույցներում ավիահարվածի արդյունքում սպանվել է ԻՊ առաջնորդը:

Աբու Բաքր ալ Բաղդադին «Իսլամական պետություն» սուննի իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդն է: Նա հայտնի է իր հայտարարությամբ, որով կոչ է արել մահմեդականներին հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Ալ Բաղդադին Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Իսլամական պետության» խալիֆ է հռչակել ինքն իրեն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---