Կամո Արեյանը 5-րդ անգամ Երևանի փոխքաղաքապետ է ընտրվել

Կամո Արեյանը  5-րդ անգամ Երևանի փոխքաղաքապետ է ընտրվել

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու արտահերթ նիստում Կամո Արեյանը քաղաքապետի առաջին տեղակալ է ընտրվել ձայների 45 կողմ, 5 դեմ և 12 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նախքան քվեարկությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել է, որ Կամո Արեյանին բոլորը ճանաչում են, իր փորձը Երևան քաղաքում, պետական կառավարման, ինքնակառավարման գործում մեծ է եղել, առաջարկում է ավագանու անդամներին քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում քվեարկել Կամո Արեյանի թեկնածությանը, գրում է Panorama.am-ը:

Նիստին մասնակցող «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներից մեկը հարց է ուղղել Տարոն Մարգարյանին. «Կամո Արեյանը 1997 թվականից ակտիվորեն մասնակցել է Երևանի կառավարմանը, մասնակից է եղել քաղաքի հատակագծի փոփոխմանը, կանաչապատ տարածքների պակասելուն, արդյո՞ք արդյունավետ կլինի, որ նա շարունակի լինել Երևանի փոխքաղաքապետ»:

Ի պատասխան Մարգարյանն ասել է, ոչարդյունավետ կլինի՝ գնահատելով նրա փորձը, անցած ճանապարհը, աշխատանքին նվիրվածությունը. «ՀՀԿ թիմը համարում է, որ, այո, արդյունավետ կլինի»:

Ինչ վերաբերում է կանաչ տարածքները պակասելուն, Տարոն Մարգարյանն ասել է, որ պարոն Արեյանը մեղավոր չէ.«Բոլորս միասին պետք է կանաչ տարածքներն ավելացնենք: Յոթ-ութ տարիներին ամեն ինչ արել ենք կանաչ տարածքների ավելացման համար»:

«Երկիր Ծիրանի» խմբակցությունը հայտարարել է, որ իրենք դեմ են քվեարկելու Կամո Արեյանի թեկնածությանը, քանի որ երևանցիների խնդիրները մնալու են նույնը, առաջարկեցին նոր թեկնածու առաջադրել, ով կարող է իր նպաստը բերել Երևանի զարգացմանը:

Կամո Արեյանը 1997-2001 թթ. եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 1998-ի փետրվար-մայիս ամիսներին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար։ 2001-2002 թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։ 2002-2003 թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ։ 2003 - 2009 թթ. եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։ 2009 թ-ի հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։ 2013 թ. մայիսին ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---