Բուլղարիայի Եկեղեցական Սինոդն առաջին անգամ Ցեղասպանություն անվանեց 1915 թվականի իրադարձությունները 7 դեկտեմբերի 2007 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ Բուլղարիայի Եկեղեցական Սինոդը ցավակցական նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որով իր խորին ցավակցությունն է հայտնել 1915 թ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության կապակցությամբ: Սա առաջին անգամն է, որ Բուլղարիայի Եկեղեցական Սինոդի կողմից ընդունված փաստաթղթում Հայոց Եղեռնին վերաբերող փաստաթղթում օգտագործվում է «ցեղասպանություն» բառը: «Բուլղար ժողովուրդն ու եկեղեցին ոչ քիչ տանջանք ու հալածանք են ապրել հինգդարյա օսմանյան լծի ներքո: Այս ամենը ցույց է տալիս երկու քրիստոնյա ժողովուրդների ընդհանուր ճակատագիրը: Բուլղարիայում ապրում են շուրջ 70 000 հայեր, որոնք հանդիսանում են Բուլղարիայում եղբայրական ընդունելություն գտած տուժվածների ժառանգները: Հավերժ լինի բազմաթիվ զոհերի հիշատակը, որոնք տուժեցին թուրքերի սրից», ասվում է ուղերձում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» |