ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ցեղասպանության համար պատասխանատվության մասին ակտը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախօրեին ընդունել է Ցեղասպանության համար պատասխանատվության մասին ակտը, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: ԱՀՀ-ն նշում է, որ փաստաթղթի ընդունումը կարեւոր քայլ է այն օրենսդրական սողանքը փակելու համար, որը թույլ չի տալիս արդարադատության նախարարությանը պատժել ցեղասպանություն կատարողներին, որոնք մինչ այժմ ապահով էին զգում իրենց ԱՄՆ-ում: Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է այն անձանց քրեական հետապնդում, որոնք չունեն ամերիկյան քաղաքացիություն` ԱՄՆ սահմաններից դուրս կատարված ցեղասպանության համար: Ըստ գործող օրենքի, ցեղասպանություն է համարվում ԱՄՆ-ում կամ ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից երկրի սահմաններից դուրս կատարված հանցագործությունը:



«Ցեղաասպանության համար պատասխանատվության ակտը հերթական քայլն է, ուղղված այն բանի երաշխիքին, որ ԱՄՆ-ի օրենքները նախատեսում են համարժեք պատիժ ցեղասպանության համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ ցեղասպանություն կատարող անձինք գան ԱՄՆ, ապրեն այստեղ կամ օգտագործեն երկիրը, որպես ապաստարան: Դա չի կարող վերջին քայլը լինել: Եթե մենք պատրաստվում ենք հետագայում եւս լինել մարդու իրավունքների եւ ազատությունների հենարանը, մենք պետք է շարունակենք կատարելագործել մեր օրենսդրությունը»,-հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Արդարադատության հարցերի կոմիտեի նախագահ Ջոն Կոնիերսը:



«Մենք ողջունում ենք այդ օրինագիծը: Հաջորդ քայլը պետք է դառնա Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունումը»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---