Ուսումնավարժանք. Քաղաքացիները տարհանվել են ճոպանուղուց16 հունիսի 2017 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում ՀՀ ԱԻ նախարարությունն անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու խափանման դեպքում մարդկանց տարհանումը բարձրությունից» թեմայով: Ծաղկաձորում ճոպանուղին գործում է 1967 թ.-ից: 2004-2007 թթ. ճոպանուղին ամբողջությամբ փոխարինվել է և զինվել լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով՝ ակտիվ և անվտանգ հանգիստ ապահովելով զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար: Նմանատիպ վարժանքը տուրիստական կարևորագույն վայրերից մեկում առաջնային է և աննախադեպ: Արտակարգ պատահարների ժամանակ փրկարարական գործողություններին նախևառաջ խանգարում է քաղաքացիների խուճապը, ուստի վարժանքի ընթացքում փրկարարները քննարկում և հաղթահարում են հնարավոր ցանկացած արգելք՝ մարդկանց տարհանումը կազմակերպելու համար: Ուսումնավարժանքի նպատակներն էին. բարձրացնել փրկարարական աշխատանքները ղեկավարող անձանց գործնական հմտությունները՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատման, ներգրավված ուժերի և միջոցների ղեկավարման ուղղությամբ. - կատարելագործել ուսումնավարժությանը ներգրավված ուժերի գործնական հմտությունները փրկարարական աշխատանքների ժամանակ. - ստուգել կազմակերպության անձնակազմի պարտականությունների կատարումը՝ մինչև համապատասխան ստորաբաժանումների ժամանումը: Ըստ ուսումնական վարժանքի սցենարի՝ճոպանուղու երկրորդ կայանը խափանվել է: Առաջին և երկրորդ աշտարակների միջև ճոպանուղու երկու ուղղություններում, թվով 6 նստարանների վրա, 25-30մ բարձրության վրա արգելափակվել են քաղաքացիներ: Անհրաժեշտ է արագ և անվտանգ կազմակերպել քաղաքացիների տարհանումը: Փրկարարական աշխատանքներում ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, մարզային փրկարարական վարչության, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցներ: Տեղում ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը հետևում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն, փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը: «911» ծառայություն ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր ժամանած փրկարարները սկսեցին փրկարարական գործողությունները: Ռուս գործընկերների հետ համատեղ, հատուկ լեռնափրկարարական գույք-սարքավորումներով, արագ կազմակերպվեց արգելափակված քաղաքացիների տարհանումը և անվտանգ տարածք տեղափոխումը: ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում և մարզերում պարբերաբար կազմակերպում է նմանատիպ վարժանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնել և կատարելագործել փրկարարական ջոկատների գործնական հմտությունները, ստուգել փրկարարների և համապատասխան կառույցի աշխատակիցների պատրաստվածության աստիճանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |