Բռնցքամարտի ԵԱ. Պայքարը սկսում է Գուրգեն Հովհաննիսյանը

Բռնցքամարտի ԵԱ. Պայքարը սկսում է Գուրգեն Հովհաննիսյանը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հունիսի 16-ին տեղի է ունեցել մրցաշարի վիճակահանությունը: Նույն օրը Հայաստանը ներկայացնող մարզիկներից ռինգ դուրս կգա միայն գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Նրա մրցակիցը կլինի սերբ Վլադան Բաբիչը, տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:

Հովհաննիսյանը պայքարը կսկսի 1/16 փուլից:

Հունիսի 17-ին պայքարի մեջ կմտնեն 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Մանասյանը կմրցի Թուրքիայի, իսկ Մարգարյանը՝ Շոտլանդիայի ներկայացուցչի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---