30 սեպտեմբերի 2002 - 22:38 AMT
ՄԻ ՇԱՐՔ ՀԱՅԵՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ
Չինաստանի տնտեսական զարգացման եւ սոցիալական առաջընթացի գործում բացառիկ ավանդի համար երկրի կառավարության որոշմամբ մոտ 50 օտարերկրացի մասնագետներ պարգեւատրվել են 2002 թվականի Բարեկամության շքանշանով: Ինչպես հաղորդում է «Սինխուա» գործակալությունը, պարգեւատրվածների թվում են 19 երկրների, այդ թվում Հայաստանի, Ավստրալիայի, Բելառուսի եւ Բրազիլիայի մասնագետներ: Երախտագիտություն հայտնելով օտարերկրյա մասնագետներին, որոնք աջակցել են երկրի զարգացմանը, Չինաստանի փոխվարչապետ Ցյան Ցիչենը պարգեւատրման արարողության ժամանակ հայտարարել է, որ կկատարելագործվեն համապատասխան օրենքի դրույթները` օտարերկրյա մասնագետների աշխատանքի եւ կյանքի պայմանների հետագա բարելավման նպատակով: