Սերբիան խնդրում է երկարացնել Կոսովոյի շուրջ բանակցությունների ժամկետը

PanARMENIAN.Net - Բելգրադը դիմել է ՄԱԿ` խնդրելով երկարացնել բանակցությունների ժամկետը Կոսովոյի ապագա քաղաքական կարգավիճակի մասին: Համապատասխան կոչով Անվտանգության Խորհրդի անդամներին է դիմել դեկտեմբերի 7-ին Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Երեմիչը: Բելգրադի կարծիքով, բանակցությունների ելքը չպետք է կանխորոշված համարվի:



Ինչպես նշել է Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Երեմիչը, բանավեճի ներկա փուլը տապալվեց առաջին հերթին այն պատճառով, որ Կոսովոյի ալբանական ազգային մեծամասնությունն այն տպավորությունն է ստացել թե նրանց ընդամենը պետք է սպասել դեկտեմբերի 10-ին, երբ սպառվում է բանակցությունների ավարտի վերջնաժամկետը եւ նրանք ինքնաբերաբար անկախությունը «որպես նվեր» կստանան:



Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաան դե Հոոպ Սխեֆերը հայտարարել է, որ «եթե Պրիշտինան միակողմանիորեն անկախություն հայտարարի Կոսովոյում, էթնիկ հակամարտությունը կարող է վերսկսվել», հաղորդում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---