ԱՀ նախագահ. Թալիշի վերականգնումը կարևոր ռազմաքաղաքական առաջադրանք է

ԱՀ նախագահ. Թալիշի վերականգնումը կարևոր ռազմաքաղաքական առաջադրանք է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ հուշարձանն ունի յուրահատուկ խորհուրդ և արտացոլում է հաստատակամությունն ու նպատակասլացությունը այս բնակավայրը վերականգնելու, այն կրկին մարդաշատ և ծաղկուն դարձնելու գործում:

Իր խոսքում Բակո Սահակյանը շեշտել է, որ Թալիշի վերականգնումը դարձել է պետության կարևոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը, և այս ծրագիրն անպայման կյանքի է կոչվելու:

«Նման հուշարձանը նաև պատգամ է աշխարհին, որ հայի կամքն անկոտրում է, սեփական ուժերի նկատմամբ հավատքը՝ անսասան, լավատեսությունը՝ անսպառ: Բարբարոսությանը մենք պատասխանում ենք ապրելու, արարելու, կառուցելու ներուժով և մեր միասնականությամբ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Արարողության ընթացքում նախագահ Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Սիսիանի ջոկատի մի խումբ ազատամարտիկների:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք նաև՝ Գյուղապետ. Թալիշում շինաշխատանքներն ընթացքում են, գյուղը կվերաբնակեցվի

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---