Ծանրամարտի երիտասարդական հավաքականը մեկնել է Տոկիո. Կմասնակցեն ԱԱ-ին

Ծանրամարտի երիտասարդական հավաքականը մեկնել է Տոկիո. Կմասնակցեն ԱԱ-ին

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հունիսի 17-ին մեկնել է Տոկիո՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիակա կոմիտեն:

Մեր թիմի կազմում հանդես կգա երկու աղջիկ՝ Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+75 կգ), և չորս տղա՝ Սիմոն Մարտիրոսյանը, որը կմասնակցի +105 կգ քաշային կարգում, Սամվել Գասպարյանը (105 կգ), Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 85 կգ):

Աշխարհի առաջնությունն արդեն մեկնարկել է, կշարունակվի մինչև հունիսի 23-ը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---