ՎՈՒԱՄ երկրները բանաձեւի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ում «սառեցված հակամարտությունների» մասին

PanARMENIAN.Net - ՎՈՒԱՄ երկրները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդովա) բանաձեւի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ում «սառեցված հակամարտությունների» մասին: «Քառյակը կոչ է անում «հաստատել այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնց տարածքում ԽՍՀՄ ժամանակներից պահպանվել են անջատողականորեն տրամադրված էթնիկ խմբեր` Լեռնային Ղարաբաղը, Վրաստանի Աբխազիայի եւ Ցխինվալի շրջանները եւ մոլդավական Մերձդնեստրը»:



Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան բանաձեւի նախագծում ասում են, թե «ձգձգված հակամարտությունները շարունակում են սպառնալ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, կոչ անելով պետություններին եւ միջազգային կազմակերպություններին աջակցել ՎՈՒԱՄ տարածքում հակամարտությունների կարգավորման գործընթացներին»:



ՎՈՒԱՄ երկրները հիշեցրել են նաեւ էթնիկ հակամարտությունների գոտիների փախստականների իրավունքների եւ նրանց վերադարձի եւ բնակության անվտանգության երաշխիքների պահպանման անհրաժեշտության մասին:



Փաստաթղթի նախագիծը «որոշում է իր 63-րդ նստաշրջանի նախնական օրակարգում ընդգրկել «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգված հակամարտություններն ու նրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար», հաղորդւոմ է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---