Ֆուտբոլային հանդիպումների տևողությունն առաջարկվում է դարձնել 60 րոպե

Ֆուտբոլային հանդիպումների տևողությունն առաջարկվում է դարձնել 60 րոպե

PanARMENIAN.Net - Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) առաջարկում է կրճատել ֆուտբոլային հանդիպումների տևողությունը մինչև «մաքուր» 60 րոպե:

«Ազնիվ խաղա» (Play Fair) անվանումը կրող ռազմավարությունն առաջարկում է կանգնեցնել վայրկյանաչափը տեխնիկական ընդհատումների ընթացքում` ինչպես ներկայումս արվում է բասկետբոլի ու հոքեյի հանդիպումների ժամանակ:

Ենթադրվում է, որ փոփոխությունն ավելի տեսարժան կդարձնի խաղը:

IFAB-ն առաջարկում է նաև ազատ հարվածի փոխարեն 11-մետրանոց նշանակել, եթե դարպասապահը վերցնի գնդակը սեփական տուգանայինում թիմակիցի փոխանցումից հետո:

Առաջարկվում է նաև հեռացնել ֆուտբոլիստին միտումնավոր ձեռքով խփած գոլի համար: Նաև առաջարկվում է գոլ հաշվել իրավիճակում, երբ խաղացողը ձեռքով հեռացնում է գնդակը դատարկ դարպասից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---