19 հունիսի 2017 - 10:52 AMT
Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 9-րդն է ԵԱ-ում

Կիևում ավարտված ջրացատկի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Վլադիմիր Հարությունյանը 10 մետր աշտարակացատկում 382.90 միավորով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

Այս մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լև Սարգսյանին չէր հաջողվել մտնել եզրափակիչ։

Աշխարհամասի առաջնությունում Հայաստանը ներկայացրին Լև Սարգսյանը, Ազատ և Վլադիմիր Հարությունյանները։

Ավելի վաղ Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում 6-րդ տեղն էին զբաղեցրել։