Բաքուն «վրդովված է» այն փաստով, որ բրիտանական SUNVIL զբոսաշրջային ընկերությունը շրջագայություններ է կազմակերպում դեպի Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի SUNVIL զբոսաշրջային ընկերությունը 10-օրյա շրջագայություններ է կազմակերպում Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Շրջագայության ծրագրում ներառված են Էջմիածնի, Սարդարապատի հուշահամալիրի, որտեղ 1918 թվականին հայերը հաղթեցին թուրք զորքերին, Աշտարակի հարեւանությամբ գտնվող Օհանավանքի եւ Սաղմոսավանքի, Ամբերդ ամրոցի այցելությունները: Խումբը այցելում է նաեւ Սեւան եւ Սեւանի վանական համալիր, Հաղարծին, Դիլիջան, Գառնի եւ Գեղարդ:



Ուղեւորության յոթերորդ օրը զբոսաշրջիկները մեկնում են Լեռնային Ղարաբաղ, ճանապարհին մտնելով Խոր Վիրապ, Նորավանք, Սանահին եւ Տաթեւ: Լեռնային Ղարաբաղում նրանք ծանոթանում են ԼՂՀ ճարտարապետական հուշարձաններին: Բնակվում են Շուշիի «Նաիրի» հյուրանոցում: Վերադառնալով Երեւան խումբն այցելում է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան:



Նշենք, որ Ադրբեջանն արդեն արձագանքել է SUNVIL ընկերության հայտարարությանը` իր «վրդովմունքը» հայտնելով Լեռնային Ղարաբաղ Հայաստանի տարածքով այցելելու վերաբերյալ: Սակայն SUNVIL-ում հայտարարել են, թե զբոսաշրջիկներն իրենք են ընտրում ուղեւորությունների երթուղին: Տուրօպերատորի վեբ-կայքում զետեղված են մանրամասն եւ ճշգրիտ տեղեկություններ Հայաստանի եւ ԼՂՀ-ի մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---