Google Trends. Նորաձև Spinner-ների հանդեպ հետաքրքրությունը մարում է19 հունիսի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ֆիջեթ սփիներ (Fidget Hand Spinner) հակասթրեսային խաղալիքի պահանջարկը, որը շատ մեծ տարածում ստացավ երիտասարդների շրջանում 2017-ի գարնանը, սկսում է նվազել: Այդ են վկայում հետազոտության արդյունքները, որն անցկացրել է FiveThirtyEight պարբերականը: Իր հետազոտության մեջ պարբերականը հենվել է Google Trends զեկույցների վրա 3 անվանակարգում՝ որոնում համացանցում, Google News-ում և YouTube-ում: Որոնումների տվյալները վկայում են, որ սփիներների հանդեպ հետաքրքրության գագաթնակետը արձանագրվեց մայիսի սկզբին, ԱՄՆ-ում ՝ մայիսի 6-ին: Նորություններում սփիներն առավել հաճախ սկսեց հիշատակվել հաջորդ շաբաթներին, իսկ պահանջարկի գագաթնակետը մայիսի 18-ին էր: YouTube-ում որոնումների վիճակի հետազոտությունը ցույց է տվել, որ հետաքրքրությունը սփիներների նկատմամբ թուլանում է, YouTube-ում պահանջարկի գագաթնակետը գրեթե նույն շրջանում էր, ինչ համացանցում: Հոդվածում նշվում է, որ չնայած սփիներների վերաբերյալ մեծաթիվ տեսահոլովակների, ակնհայտ է, որ նորաձև խաղալիքի հանդեպ հետաքրքրությունը մարում է: Fidget Hand Spinner-ը հակասթրեսային խաղալիք է, որը հայտնագործվել է 1990-ականներին, սակայն ճանաչում է ստացել միայն 2017ժճ մայիսին՝ իսկական հիթ դառնալով: Խաղալիքը կարելի է ուղղակի պտտել, երկու մատով բռնելով կենտրոնական մասից: Անվանումը գալիս է անգլերեն spin՝ պտտել, բառից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |