ԱԿԲԱ բանկը Թբիլիսիում կիսվել է իր բիզնես-դասընթացների փորձով19 հունիսի 2017 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած Caucasus SME Banking Club Conference 2017-ի ընթացքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ներկայացրել է 2013 թվականից ներդրված ոչ ֆինանսական պրոդուկտները և դրանց շրջանակում գործընկերներին տրամադրվող անվճար բիզնես-դասընթացները, ինչպես նաև այս տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձը: «Շատ դեպքերում սեփական բիզնես սկսողները չեն ունենում համապատասխան կրթություն ու հմտություններ և այս պատճառով էլ, չդիմանալով մրցակցությանը, շատ շուտ դուրս են մղվում շուկայից: 21-րդ դարը մրցակցային առավելությունների և գիտելիքահեն բիզնեսի վարման շրջան է: Հենց այս հանգամանքը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից որդեգրված` կայուն ու վստահելի գործընկեր լինելու տեսլականը դրդեցին մեզ վերաիմաստավորելու հարաբերությունները հաճախորդների հետ: Մենք վստահ ենք, որ առաջընթացի և զարգացման հիմնական գրավականը փոխօգնության վրա հիմնված կայուն, երկարաժամկետ, վստահելի գործընկերային հարաբերություններն են: Այս ամենը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կունենանք գրագետ բիզնես հարաբերություններ: Թվարկված գործոնների ստեղծման և խոչընդոտների չեզոքացման համար բանկն ընտրել է իր գործընկերներին հավելյալ գիտելիքների և իր կողմից կուտակած փորձի տրամադրման ճանապարհը», - իր խոսքում նշել է բանկի Մարքեթինգի և զարգացման վարչության ղեկավար Արսեն Մելքոնյանը, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: Թբիլիսիում իրականացվող Caucasus SME Banking Club Conference 2017-ին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ: Համաժողովը ամենամյա է և վերաբերում է տարածաշրջանի ֆինանսաբանկային համակարգի հիմնախնդիրներին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |