Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրատեսիլում` ընդամենը մեկ միավոր զիջելով հաղթողին

PanARMENIAN.Net - Հայկական «Արեւիկ» համույթը երկրորդ տեղը գրավեց միջազգային մանկական Եվրատեսիլ-2007 մրցույթում: Քվեարկության արդյունքում Հայաստանը հավաքեց 136 միավոր: Մրցույթի հաղթող Ալեքսեյ Ժիգալկովիչը Բելառուսիայից հավաքեց 137 միավոր:



«Երազանք» երգով առաջին անգամ մանկական Եվրատեսիլին մասնակցած Հայաստանին բարձրագույն 12 միավոր տվեցին քվեարկության մասնակցած 17 երկրներից 7-ը` Բելգիան, Հոլանդիան, Վրաստանը, Կիպրոսը, Ռուսաստանը, Ռումինիան եւ Ուկրաինան:



Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում էին 10-15 տարեկան պատանի երգիչներ 17 երկրներից: Նրանց ելույթին հետեւում էին շուրջ 10 հազար հանդիսատեսներ դահլիճում եւ շուրջ 30 միլիոնը` տարբեր երկրներում իրենց հեռուստաէկրանների մոտ: Մանկական Եվրատեսիլն անց է կացվում 2003 թվականից ի վեր:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---