Հայաստանի նախագահը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահի գլախվորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: Դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում կկայանա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահյանի հանդիպումը, որից հետո Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ Բեն Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ: Ռոբերտ Քոչարյանը հանդիպում կունենա նաեւ Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Ահմադ Ալ Մազրուի հետ, կմասնակցի ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին: ՀՀ Նախագահի ԱՄԷ կատարած աշխատանքային այցի շրջանակում կստորագրվեն գյուղատնտեսության, զբոսաշրջության, օդային հաղորդակցության բնագավառում երկկողմ համագործակցության համաձայնագրեր: ՀՀ կառավարության եւ Աբու Դաբի զարգացման հիմնադրամի միջեւ կստորագրվի Արփա-Սեւան թունելի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ պայմանագիր: Դեկտեմբերի 13-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Ռաս Ալ Խայմա, որտեղ կհանդիպի Ռաս Ալ Խայմայի թագաժառանգ, փոխկառավարիչ Շեյխ Սաուդ բեն Սակր Ալ Կասիմի հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---