Հունիսի 17-ին վիրավորված ևս մեկ զինվոր տեղափոխվել է Երևան. Վիճակը ծանր է

Հունիսի 17-ին վիրավորված ևս մեկ զինվոր տեղափոխվել է Երևան. Վիճակը ծանր է

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել հունիսի 17-ին վիրավորված 1997 թվականի ծնված ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը:

«Նրա վիճակը գնահատվում է ծանր: Զինծառայողին տեղափոխել են այսօր ուղղաթիռով», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Գայանե Հովհաննիսյանը նշել է, որ զինծառայողը վիրահատվել է Ստեփանակերտում և այստեղ վիրահատության կարիք չունի: «Զինծառայողը ստացել է գլխի հրազենային վնասվածք: Նա չունի գիտակցություն և միացված է արհեստական շնչառության ապարատին», - նշել է նա:

Դիտարկմանը, թե արդյոք զինծառայողի կյանքին վտանգ սպառնում է, Գայանե Հովաննիսյանը պատասխանել է, որ կյանքին սպառնացող վտանգ կա:

Անդրադառնալով ավելի վաղ զինհոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանի վիճակին՝ նա նշել է, որ վերջինիս վիճակը կայուն է, նա ունի գիտակցություն:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը գնահատում է միջին ծանրության։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 16-ին Արցախում երկու զինծառայող է վիրավորվել: Նրանց՝ Երևան տեղափոխելու տեղեկատվությունը հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---