Կառավարությունն ակնարկում է՝ անվճար բուժօգնությունը կարող է կրճատվել

Կառավարությունն ակնարկում է՝ անվճար բուժօգնությունը կարող է կրճատվել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության արտահերթ նիստում հաստատվել և խորհրդարան է ուղարկվել կառավարության ծրագիրը:

Ըստ դրա՝ անվճար ծառայությունները, այդ թվում՝ բժշկական օգնությունը, պետք է տրամադրվի միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա:

Միաժամանակ, նշվում է, որ ՀՀ կառավարությունը պետք է կանգնած լինի Հայաստանում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր անձի կողքին:

Պետք է մշակվի ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ (համաձայնությամբ) Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության հայեցակարգ:

Ավելի վաղ տեղեկացվել է, որԿառավարության ծրագրի հիմնական կետերն են. զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով մոտ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---