Մահացել է հայտնի մոդելավորող Կառլա Ֆենդին

Մահացել է հայտնի մոդելավորող Կառլա Ֆենդին

PanARMENIAN.Net - Հռոմում կյանքի 81-րդ տարում մահացել է հայտնի իտալացի մոդելավորող Կառլա Ֆենդին։

Ֆենդին, որը վերջերս թոքերի ծանր հիվանդություն էր տարել, օրերս դուրս էր գրվել հիվանդանոցից և վերադարձել Հռոմի իր հայտնի Պալացո Ռուսպոլի կալվածքը, իտալական ԶԼՄ-ներին հղումով հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ֆենդի քույերից 4-րդը՝ Կառլան, մինչև կյանքի վերջին օրերը մնացել է Fendi խմբի պատվավոր նախագաներից մեկը։ Fendi-ն հիմնադրել էին նրանց ծնողները՝ դեռևս 1925 թվականին։

1950-ականներին նորաձևության տան ղեկին միանգամից հայտնվեցին 5 քույրը։

«Մայրս ասում էր՝ դուք նման եք ձեռքի 5 մատին, յուրաքանչյուրդ ձեր գործառույթն ունեք»,- կրկնում էր Կառլան:

Քույրերի ու Լագերֆելդի ջանքերի շնորհիվ Fendi նորաձևության տունը 1980-ականներին դրաձավ կաշվե ու մորթե նորաձև հագուստի, աքսեսուարների ու օծանելիքի արտադրության ոլորտի համաշխարհային առաջնորդներից մեկի։

Photo: AFP 2017/ Filippo Monteforte
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---