4 հայ շախմատիստ միջազգային գրոսմայստերի նորմ է լրացրել20 հունիսի 2017 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Մինսկում ավարտված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի միանգամից չորս ներկայացուցիչ լրացրել է միջազգային գրոսմայստերի նորմը: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը: Հայկական շախմատի պատմության մեջ դա առաջին անգամ է տեղի ունենում: Հայկ Մարտիրոսյանը լավագույն արդյունքը ցույց է տվել 18 տարեկան մասնակիցների մեջ, իսկ Արամ Հակոբյանը երկրորդն էր: 17-ամյա Մարտիրոսյանի համար սա արդեն գրոսմայստերի չորրորդ նորմն է, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Ավելի վաղ տարիքում Հայաստանում գրոսմայստերի կոչմանն արժանացել է միայն Սամվել Տեր-Սահակյանը (15 տարեկան): 20-ամյա Արման Միքայելյանն արդեն երրորդ անգամ է լրացնում գրոսմայստերի նորմը: Որպեսզի ստանա այդ կոչումը, նրան մնում է միայն բարձրացնել իր վարկանիշը 20 կետով` հացնելով այն 2500-ի: Միքայելյանը Մինսկում մրցանակային տեղ նվաճելու լավ հնարավորություններ ուներ, բայց վերջին երկու պարտիաներում կրած ցավալի պարտությունները թուլ չեն տվել նրան անգամ Աշխարհի գավաթի ուղեգիր նվաճել: 15-ամյա Արթուր Դավթյանը կարողացել է առաջին անգամ լրացնել գրոսմայստերի նորմը: Ունենալով 2216 վարկանիշ` նրան հաջողվել է հաղթել իսրայելցի գրոսմայստեր Իյլա Սմիրինին (2676): Կարդացեք նաև՝ ԵԱ. Հովհաննես Բաչկովը 1/4-րդ եզրափակչում է Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |