ՆԱՍԱ-ն Երկրի նման 10 էկզոմոլորակ է հայտնաբերել20 հունիսի 2017 - 12:36 AMT PanARMENIAN.Net - ՆԱՍԱ-ն հրապարակել է «Քեփլեր» տիեզերական զոնդի դիտարկման նոր կատալոգը: Գիտնականները 10 նոր էկզոմոլորակ են հայտնաբերել, որոնք չափերով համեմատելի են Երկիր մոլորակիր հետ և գտնվում են իրենց աստղերի գոտում: Ընդհանուր առմամբ մասնագետներին հաջողվել է հայտնաբերել 219 նոր մոլորակ, իսկ ընդհանրապես կա էկզոմոլորակի թեկնածու ավելի քան 4.000 մոլորակ, որոնցից հաջողվել է ստուգել միայն 2.300-ը: Ընդամենը 50-ն ունի Երկրի հետ համեմատելի չափեր, իսկ 30-ն արդեն հաստատված է, գրում է Lenta.ru-ն: Կատալոգում հավաքված են «Քեփլեր» տիեզերական զոնդի դիտարկման առաջին 4 տարում հավաքված նյութերը: «Այդ մանրակրկիտ հավաքված կատալոգը հիմք է հանդիսանում աստղագիտության ամենագլխավոր հարցերից մեկի հստակ պատասխանը ստանալու համար՝ Երկիր մոլորակի նման քանի մոլորակ կա գալակտիկայում»,-հայտարարել է կատալոգը վարող Սյուզան Թոմփսոնը: Ապրիլին աստղագետների միջազգային խումբը հայտնաբերեց LHS 1140b էկզոմոլորակը, որը գիտնականներն ապրելու համար պիտանի են համարում, ավելի քան Proxima b-ն կամ TRAPPIST-1 համակարգի մոլորակները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |