Գիտնականները մարդկության համար մահաբեր շոգ են կանխատեսում ապագայում

Գիտնականները մարդկության համար մահաբեր շոգ են կանխատեսում ապագայում

PanARMENIAN.Net - Ամերիկացի և բրիտանացի գիտնականները կարծում են, որ 21-րդ դարի վերջում Երկիր մոլորակի բնակչության երեք քառորդը կբախվի մահացու վտանգավոր շոգի հետ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Nature Climate Change հանդեսում:

Գիտնականների գնահատականներն արդարացի կլինեն այն պարագայում, եթե չկրճատվեն ջերմոցային գազի արտանետումները մթնոլորտ: Հակառակ դեպքում մահացու շոգի հետ կապված խնդիրներ կառաջանան մոլորակի բնակչության կեսի համար: Ամենածանր եղանակային պայմանները կլինեն արևադարձային շրջաններում, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով:

Ըստ գիտնականների, կլիման այնքան արագ է փոխվում, որ մարդիկ հազիվ թե հասցնեն հարմարվել նոր պայմաններին: Այժմ, ըստ հեղինակի գնահատականների, շոգից տառապում է մոլորակի բնակչության ընդամենը մեկ երրորդը:

Նման եզրակացության են եկել մասնագետները, վերլուծելով շոգից մարդկանց մահացության վիճակագրության մասին ավելի քան 1.900 հետազոտություն, 1980-ից սկսած: 2010-ին Մոսկվայում թեժ օդից ավելի քան 10.800 մարդ է մահացել, 2003-ին Փարիզում՝ 4.900, 1995-ին Չիկագոյում՝ 740 մարդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---