30 սեպտեմբերի 2002 - 20:17 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵՑ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորհրդի հերթական հանդիպմանը մասնակցելու համար այսօր Բրյուսել է մեկնել ՀՀ պատվիրակությունը ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն է` ամփոփել Գործընկերության եւ համագործակցության պայմանագրի շրջանակներում ծավալված համատեղ գործունեեությունը քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Արդյունքում ընդունվելու է փաստաթուղթ, որը կպարունակի եզրակացություններ նշված ուղղություններով համագործակցության վերաբերյալ: