Սվիտալսկի. Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի

Սվիտալսկի. Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի

PanARMENIAN.Net - Եթե ԵՄ աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի: Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալովհայաստանյան վերջին ընտրությունների վերաբերյալ իր գնահատականներին և ՀՀ իշխանության պատասխան դիտարկումներին:

«Ես չեմ հաղորդել և չեմ հաղորդի ուղերձներ իշխանավորներին՝ հանրային ուղերձների միջոցով: Մենք իշխանությունների հետ շատ լավ, աշխատանքային հարաբերություններ ունենք, հաղորդակցման լավ ալիքներ: Ես կարող եմ անկեղծ երկխոսության մեջ մտնել իշխանությունների հետ: Ոչ մի գնահատական ու կարծիք, որ իմ կողմից հայտնվել է հանրային միջոցառումների ընթացքում, նորություն չէ իմ խոսակիցների համար:

Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ԵՄ-ն Հայաստանին շատ մեծ՝ ավելի քան յոթ միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել: Իհարկե, մենք դա արել ենք ՀՀ իշխանությունների բացահայտ խնդրանքի հիման վրա: Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի: Մեր աջակցության շնորհիվ էր, որ Հայաստանում շատ բարելավումներ հնարավոր դարձան: Մենք հարգում ենք ՀՀ քաղաքացու սուվերեն ընտրությունը: Մենք պետք է ընդունենք, որ կան աշխատանքային պայմանավորվածություններ, որոնք այլոց հնարավորություն են տալիս արտահայտել կարծիք՝ այս կամ երկրում կատարվողի վերաբերյալ»,- ասել է դեսպանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հունիսի 15-ին «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովում հայտարարեց, որ տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունները «կատարյալ» չեն եղել:Իշխանությանն այս հայտարարությունը, մեղմ ասած, դուր չեկավ:

Նա նաև նշել է, որ Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր հավատում են, որ ԵՄ-ն այս երկրում լավ գործ է անում.«Սա մոտիվացիա է մեր աշխատանքի համար: Սովորական քաղաքացիների կողմից աջակցությունը մեծ խթան է»,- գրում է Panorama.am-ը:

Սվիտալսկին նաև նշել է, որ «խոնարհաբար ընդունում ենք, որ կան մարդիկ, ովքեր չեն հասկանում՝ ինչ ենք ցանկանում մենք անել, սակայն մենք ուզում ենք, որ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ զգան մեր օժանդակությունը: Ես այստեղ չեմ եկել մասնակցելու հանրային քննարկման: Դա իմ դերը չէ, բայց շատ դրական է, որ արտաքին դիտորդը տեսնում է, որ Հայաստանը ներգրավված է կառուցողական քննարկումների մեջ: Մենք միշտ դրական տրամադրված կլինենք՝ տեսնելով, որ առանցքային հարցերի շուրջ լավ քննարկումներ կծավալվեն»:

Կարդացեք նաև՝ Սվիտալսկի VS ՀՀ իշխանություններ.Ընտրությունների մասին բանավեճը՝ մեջբերումներով

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---