Apple-ի առաջին համակարգիչն աճուրդում վաճառվել է $355.00020 հունիսի 2017 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Christie’s աճուրդի տունը վաճառել է Apple-ի առաջին, 1976-ից դեռ աշխատունակ Apple I 6 համակարգիչներից մեկը: Սարքը վաճառվել է 355.000 դոլարով: Նշվում է, որ սա ամենաբարձր գինը չէ համակարգչի համար: 2013-ին նման մոդելը վաճառվել էր 671.000 դոլարով, իսկ 2014-ին՝ 905.000 դոլար: Համեմատության համար՝ նույն աճուրդում 1944թ. «Էնիգմա» ծածկագրող սարքը վաճառվել է 547.000 դոլարով, գրում է Lenta.ru-ն CNET-ի վրա հղումով: Համակարգիչը մշակվել էր և հավաքվել Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի կողմից իր անձնական օգտագործման համար: Համակարգիչը պատրաստի պլատայի տեսքով վաճառվում էր 666,66 դոլարով (ըստ լեգենդի, գինը նշանակել էր Վոզնյակը, որը սիրում էր «կրկնվող թվեր»): Օգտատերը պետք է ինքնուրույն ավելացներ կորպուսը, էկրանը, ստեղնաշարը և սնուցման աղբյուրը: Ընդամենը թողարկվել է մոտ 200 Apple I: Այս պահի դրությամբ պահպանվել է ընդամենը 63 համակարգիչ, որից 6-ը՝ աշխատունակ է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |