Jay Z-ն փոխում է անունը. Բոլոր տառերը կգրվեն Caps Lock-ով20 հունիսի 2017 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի ռեփ կատարող Շոն Քարթերը, որն առավելապես հայտնի է որպես Ջեյ Զի (Jay Z) փոփոխություն է կատարել իր բեմական անվան մեջ՝ այսուհետ նա հանդես կգա որպես JAY-Z: Սա առաջին անգամը չէ, որ ռեփերը փոխում է իր կեղծանունը: Նախկինում նա գծիկով էր գրում անունը, հետո հրաժարվեց դրանից, երբ թողարկեց 12-րդ Magna Carta Holy Grail ալբոմը: Նոր գրելաձևում գծիկը վերադարձել է, իսկ բոլոր տառերը կգրվեն մեծատառերով: Պատճառները չեն նշվում, գրում է Lenta.ru-ն Entertainment Weekly-ի վրա հղումով: Հունիսի 19-ին երաժիշտը հայտարարեց ստուդիական նոր «4:44» ալբոմի թողարկման մասին: Հունիսի 18-ին արտիստն ու նրա կինը՝ Բեյոնսեն, երվորյակներ են ունեցել: Մայիսին Ջեյ Զին երկրորդ տեղն է զբաղեցրել ամենահարուստ ռեփերների վարկանիշում ըստ Forbes-ի՝ զիջելով հիփ հոփ կատարող Շոն Քոմբսին: Նա 12 ալբոմ ունի որպես մենակատար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |