«Գահերի խաղի» երկրպագուներին նոր կադրեր են ցուցադրվել 7-րդ եթերաշրջանից

«Գահերի խաղի» երկրպագուներին նոր կադրեր են ցուցադրվել 7-րդ եթերաշրջանից

PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքը «Գահերի խաղի» 7-րդ նստաշրջանին նվիրված ցուցահանդես է կազմակերպել Մադրիդում, որտեղ երկրպագուներին նոր կադրեր են ցուցադրվել 7-րդ եթերաշրջանից: Տեսահոլովակը հրապարակվել է ընկերության ֆեյսբուքյան էջում:

Հոլովակում հայտնվում է Արյա Սթարկը (Մեյսի Ուիլյամս), որն առաջարկում է «տեսնել այն, ինչ ոչ ոք երբևէ չի տեսել»: «Խոստացեք, որ ոչ ոքի չեք պատմի»,-հավելում է հերոսուհին: Հետո էկրանին են հայտնվում կադրեր հերթական եթերաշրջանից, գրում է Lenta.ru-ն:

Հունիսի 10-ին դանիացի դերասան Փիլ Ասբեկը պատմեց «Գահերի խաղի» ամենաչար կերպարի միասն: Ըստ նրա, Էյրոն Գրեյջոյը գերազանցել է նույնիսկ Ռամսի Բոլթոնին ու Ջոֆրի Բարաթեոնին:

Նոր շոուի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 16-ին:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---