ՀՀ ՏԱՑ-ն աճել է 6.4%-ով 2017-ի հունվար-մայիսին20 հունիսի 2017 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները հունվար-մայիսի համար: Տնտեսության ակտիվության ցուցանիշը 2017-ի հունվար-մայիսի աճել է 6.4%-ով՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017-ի առաջին հինգ ամսում աճել է 14.4%-ով: Ծառայությունների ծավալը 2016-ի հունվար-մայիսի համեմատ աճել է 11%-ով: Ներքին առևտրի շրջանառությունն աճել է 12.8%-ով, արտահանման ծավալն աճել է 23.1%-ով, ներմուծումն աճել է 20.9%-ով: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017-ի հունվար-ապրիլին, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 5.7%-ով:ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1.689 մլն դոլար, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.1%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ |