ՄՅՈւ-ն տատանվում է Ռոնալդուին «գնելու» հարցում. Տարիքի և Մոուրինոյի վերաբերմունքի պատճառով

ՄՅՈւ-ն տատանվում է Ռոնալդուին «գնելու» հարցում. Տարիքի և Մոուրինոյի վերաբերմունքի պատճառով

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է կասկածել, արդյոք նպատակահարմար է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:

Ըստ աղբյուրի, ակումբում կարծում են, որ Ռոնալդուի անցումն ակումբ մեծ ռիսկերի հետ է կապված: Առաջին հերթին խոսքը տարիքի մասին է, պորտուգալացին արդեն 32 տարեկան է, և հետո նրա համար հարկ կլինի վճարել առնվազն € 200 մլն: Այդ գումարին կգումարվի ևս € 22 մլն տարեկան աշխատավարձը, գրում է Championat.com-ը Daily Express-ի վրա հղումով:

Բացի այդ, կա ևս մեկ հանգամանք ի դեմս գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոյի: «Ռեալում» աշխատելու վերջին խաղաշրջանում նա դիմակայության մեջ էր ֆուտբոլիստներից շատերի հետ, այդ թվում՝ Ռոնալդուի: Պորտուգալացի մասնագետը մի արտահայտութուն է արել, որը մեծ արձագանք ստացավ. «Ես իսկական Ռոնալդուին եմ մարզել, ոչ՝ հիմիկվա»:

Ավելի վաղ պորտուգալական A Bola-ն գրել էր, որ 32-ամյա հարձակվողը մտադիր է հեռանալ Մադրիդի «Ռեալից» իսպանական դատախազության կողմից €14,7 մլն հարկ չվճարելու մեղադրանքի պատճառով: Լուրեր սկսեցին շրջանառվել, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է վերադարձնել հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Ըստ El Confidencial-ի տեղեկությունների, ակումբը պատրաստ է 200 մլն եվրո վճարել պորտուգալացու տրանսֆերի համար:

Ռոնալդուն «Ռեալի» կազմում է հանդես գալիս 2009-ից: Նրա համար իսպանական ակումբը 94 մլն եվրո էր վճարել «Մանչեսթեր Յունաթեդին»: Անգլիական թիմի կազմում նա խաղացել է 6 տարի, 3 անգամ դառնալով երկրի չեմպիոն, իսկ 2008-ին հաղթել է Չեմպիոնների լիգայում:

Ընթերցեք նաև.«Ռեալի» նախագահ. Ռոնալդուի վերաբերյալ առաջարկներ չեն եղել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---