ՀՀ-ում «Բարսելոնայի» ֆան-ակումբը պաշտոնական կարգավիճակ է ստացել

ՀՀ-ում «Բարսելոնայի» ֆան-ակումբը  պաշտոնական կարգավիճակ է ստացել

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին կայացել է կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը, որի ընթացքում ակումբի ներկայացուցիչները ամփոփել են տարին, խոսել նվաճումների մասին և կայացրել մի քանի որոշում:

Խորհուրդը հայտարարել է 12 նոր պաշտոնական «պենյաների» բացման մասին, որոնցից մեկը՝ Կատալոնիայում, երկուսը՝ Իսպանիայում, մեկը՝ Հայաստանում և 8-ը՝ այլ երկրներում: Այս մասին տեղեկացնում է V Sport TV-ի մարզական մեկնաբան, Բուքմեյքերների ռեյտինգ կայքի հայկական տարբերակի գլխավոր խմբագիր Սպարտակ Պետրոսյանը։

Այդպիսով պաշտոնական ֆան ակումբների թիվը հասել է 120-ի, վերջին ութ տարիներին Իսպանիայից դուրս «պենյաների» քանակը երկու անգամ աճել է:

«Այսպիսով, շուրջ մեկ տարվա բանակցություններից, թղթաբանությունից հետո վստահ կարող ենք ասել՝ մենք «Բարսելոնայի» առաջին պաշտոնական ֆան ակումբն ենք Հայաստանում:

Զավեշտալի է, որ մեր քաղաքի անունը «Բարսելոնայի» պաշտոնական կայքում սխալ է գրված:

Մեզ միանալու և անդամագրության մասին բոլոր մանրամասները կարող եք գտնել այստեղ:», - գրել է Պետրոսյանը:

Փետրվարի 2-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Պենյա Բլաուգրանա Երևանը Հայաստանում գրանցվել է որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն՝ հիմք ընդունելով «Բարսելոնայի» կողմից առաջադրված պահանջները: Տեղեկացվեց նաև, որհունիսի ընթացքում սպասվում է վերջնական հաստատմանը: Հունիսին լիցենզիան կլինի Երևանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---