Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պարգեւատրվել է «Չիվիլիտաս 2007» մրցանակով խաղաղության եւ կայունության գործում ունեցած ավանդի համար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Իտալիայի Կոնելիանո քաղաքում տեղի է ունեցել Դամա Կաստելանա կազմակերպության կողմից ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին «Չիվիլիտաս 2007» մրցանակի շնորհման արարողությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



«Չիվիլիտաս 2007» մրցանակը հիմնադրվել է 1992թ. Դամա Կաստելանա կազմակերպության, Կոնելիանո քաղաքի, Տրեւիսո նահանգի, Վենետո շրջանի եւ Եվրոպական Միության կողմից եւ շնորհվում է մարդկային բարձրագույն արժեքներ, հանդուրժողականություն, միասնություն խորհրդանշող անհատներին, որոնց գործունեությունը ուղղված է հանրության եւ մարդկության կենսամակարդակի բարելավմանը:



Նախորդ մրցանակակիրներն էին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս երկրորդը (2004) եւ Նոբելյան մրցանակակիր եւ Պրիմո Լեւիի դուստր Ռիտա Լեւի Մոնտալչինին (2003): Այս մրցանակով նախարար Օսկանյանը պարգեւատրվել է աշխարհում եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված երկխոսության ծավալման համար:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---