ԱՄՆ-ն չեն կարող եւ չեն պատրաստվում հանդես գալ Ռուսաստանի շահերի դեմ Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն, Ադբեջանն ու Թուրքիան եռակողմ ռազմավարական գործընկերություն ստեղծելու հնարավորություն ունեն, սակայն միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն չեն կարող են եւ չեն պատրաստվում հանդես գալ Ռուսաստանի շահերի դեմ Հարավային Կովկասում: Այդ մասին Վաշինգթոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, Ռուսաստանը կմնա առաջատար գործոն Հարավային Կովկասի տարածաշրջանում:



«ԱՄՆ-ի համար անհնարին է հակադրվել Ռուսաստանին: Բաց տարածաշրջանի մեր հասկացության մեջ տեղ կա բոլոր պետությունների համար, որպեսզի նրանք կարողանային զարգացնել հարաբերությունները Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի հետ: Մենք երեքս` ԱՄՆ-ն, Ադբեջանը եւ Թուրքիան, կարող ենք ռազմավարական դաշինք ստեղծել, որը ձեռնտու կլինի մեզ բոլորիս եւ ողջ տարածաշրջանին»,- հայտարարել է Դ. Ֆրիդը, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---