Վարչապետն ակնարկում է՝ կպաշտոնավարի 2018-ից հետո21 հունիսի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում կառավարության ծրագիրը քննարկելու ընթացքում ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց է ուղղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ 2018-ից հետո իր պաշտոնավարման մասին: «Եթե դուք եք լինելու՝ բարձր ամբիոնից ասեք, որ դուք եք լինելու», - ասել է Մարուքյանը: «Վարչապետ լինելու եմ, թե՝ չէ, բազմաթիվ անգամ պատասխանել եմ, պատասխանս չի փոխվել, ծրագիրն 2017-22 թթ., որը ֆիքսել ենք, գուցե մասամբ պատասխանի այդ հարցին: Ես պատրաստ եմ լինել վարչապետ՝ էս պատասխանը բավարա՞ր է: Իսկ համոզելու մեջ ես կա՞մ [խոսքը Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու մեջ համոզելու խոսակցությունների մասին է,- խմբ.]: Չգիտեմ՝ համոզողներ կան, թե՝ չէ, ես համոզողների մեջ չկամ»,- ասել է նա: 2018 թվականին վերջանում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, ինչից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով: ՀՀ-ում տևական ժամանակ քննարկվում է՝ արդյոք գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, թե կզիջի պաշտոնը գործող նախագահին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |