Հայաստանը դիմել է ԵՄ-ին ԱԷԿ-ի փակման հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով

PanARMENIAN.Net - Մինչեւ 2016 թվականը Հայաստանի ԱԷԿ-ի փակման հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հանդիպմանը Բրյուսելում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է ատոմակայանը շահագործումից հանելու ժամանակացույցը, սակայն, ըստ նրա, դրա համար բավականին միջոցներ են պահանջվում: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այդ նպատակով նաեւ համապատասխան հիմնադրամ է հիմնել եւ միջոցներ ներդրել, սակայն, Հայաստանը միայնակ ի վիճակի չի լինի այդ խնդիրը լուծել, եւ խնդրել է ԵՄ-ի աջակցությունն այդ հարցում: Խավիեր Սոլանան խոստացել է մտածել աջակցության հնարավորության շուրջ:



ԵՄ գլխավոր քարտուղարը նշել է, որ ընտրություններից հետո Հայաստանի հետ կշարունակվի աշխատանքը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման եւ երկկողմ հարաբերությունների շրջանակը ներառող մյուս հարցերի շուրջ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---