Կատարի էմիրը ուղերձ է փոխանցել Պուտինին

Կատարի էմիրը ուղերձ է փոխանցել Պուտինին

PanARMENIAN.Net - Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին ուղերձ է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձը փոխանցվել է ՌԴ-ում Կատարի դեսպանի միջոցով: Այդ մասին հայտնել է Մոսկվայում «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի թղթակիցը:

«Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին գրավոր ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անդրադառնալով երկկողմ հարաբերություններին և վերջին իրադարձություններին, կապված դիվանագիտական ճգնաժամի հետ Պարսից ծոցում: Նամակը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին է հանձնել Մոսկվայում Կատարի դեսպան Ֆահդ բեն Մուհամմեդ ալ Աթթիյան»,-հայտնում է ՌԻԱ Նովոստին հեռուստաալիքի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 18-ին կարճատև աշխատանքային այցելությամբ Կատարի մայրաքաղաք Դոհա ժամանած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին և հանձնել նրան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որի բովանդակությունը հայտնի չէ; Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ևս ուղերձ է փոխանցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիին, որի բովանդակությունը ևս չի հրապարակվել:

Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացան Եմենը, Լիբիան, Մալդիվները: Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---