Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղի հարցի կարգավորման ռազմական միջոցը մեծ մոլորություն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը դեմ է հանդես եկել այն կարծիքին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է զինված ճանապարհով կարգավորել: Նրա խոսքերով, խաղաղ գործընթացը անհրաժեշտ է շարունակել, իսկ ռազմական մեթոդը մեծ մոլորություն է:



Ինչպես գրում է Analitika.az-ը, «հետաքրքիր է տեղեկանալ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի ռակցիային, ով օրերս ԱՊՀ ներկայացուցիչների նիստին հայտարարել է պաշտոնական Բաքվի պատրաստակամության մասին` զենքի ուժով ազատագրել հայերի կողմից բռնազավթած տարածքները: Ռազմական նախարարը նույնիսկ թվաբանական հաշվարկներ ներկայացրեց, ըստ որոնց լայնամասշտաբ պետերազմի վերսկսման հավանականությունը «գրեթե 100-տոկոսանոց է»: Հնարավոր է, որ ադրբեջանական կողմը` ի դեմս երկու նախարարների, ցուցադրում է բոլոր հնարավորությունների առկայությունը, սակայն հնարավոր է, որ, որքան էլ ծամծմված չհնչի, դիվանագետը իր գործն է անում, իսկ զինվորականը` իր: Եւս մեկ պահ Էլմար Մամեդյարովի ելույթից շատ գրավիչ է. «Մեր բանակիցները հայերին բացատրում են նրանց ազգային շահը: Ամենայն հավանականություն, հայերը դեռ այդ հարցում չեն կողմնորոշվել, կամ մերոնք են քիչ լուսաբանում»,- ասել է Մամեդյարովը:



Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմաթիվ անգամներ ասել եւ ասում է «Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով կարգավորելու եւ հողերն ազատագրելու պատրասկամության մասին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---