Վանաձորի քաղաքապետ. Ադրբեջանի սահմանը հատած քաղաքացին առողջական խնդիրներ ունի, հարազատներ չունի

Վանաձորի քաղաքապետ. Ադրբեջանի սահմանը հատած քաղաքացին առողջական խնդիրներ ունի, հարազատներ չունի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հետ սահմանը հատած քաղաքացին՝ Զավեն Կարապետյանը, եղել է Վանաձորի մանկատան սան, ապա գրանցել են ծերանոցում, որպեսզի անձը հաստատող փաստաթուղթ ունենա: Այդ մասին հայտարարել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Հունիսի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ հայկական ԶՈւ դիվերսիայի փորձ են կանխել՝ մեկ հոգու գերեվարելով: Հայկական կողմը հերքեց այս լուրը՝ այն որակելով որպես հակառակորդի հերթական ապատեղեկատվություն: Սակայն, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից մեկը հաղորդում է սահմանն անցած մոտ 50 տարեկան հայի մասին, որին «զինվորականները եկել տարել են»:

«Զավեն Կարապետյանը տարօրինակություններ ուներ, առողջական խնդիրներ: Բնակության վայր, տուն ու հարազատներ չուներ, ապրում էր տարբեր կացարաններում ու ժամանակ առ ժամանակ հայտնվում-անհետանում էր: Վանաձորցի չէր», - ասել է քաղաքապետը, հայտնում է Aysor.am-ը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկար և տեսանյութ է հրապարակել, ոմն մի անձի ներկայացնելով որպես հայկական բանակի զինծառայող, որն իբր «դիվերսիոն հետախուզական խմբի» անդամ է: Ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են նրա արած հայտարարությունը, որն ասել է, թե իր անունը «Զավեն Կարապետյան է, ծնված 1974թ. նոյեմբերի 16-ին Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում, գյուղացի է»: Համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը հայտնեց, որ ՀՀ Տավուշի մարզի Դովեղ գյուղում Զավեն Կարապետյան անուն, ազգանունով բնակիչ չկա:

Ընթերցեք նաև. Ադրբեջանը ցուցադրել է «գերեվարված հայաստանցուն»

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---