Պետդեպ. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերով

Պետդեպ. ԱՄՆ-ն  խորապես մտահոգված է  շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերով

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որի հետևանքով զոհեր են գրանցվել: Այս մասին ասել է Պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոերթը, հաղորդում է Պետքարտուղարության պաշտոնական կայքը:

«Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել լարվածության հետագա աճից և անհապաղ կերպով քննարկել շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարվածության թուլացմանն ուղղված քայլերը»,- նշված է հայտարարության տեքստում:

Խոսնակը նաև անդրադարձել է հունիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածած հաղորդագրությանը, որտեղ հակամարտող կողմերին կոչ էր արվում քաղաքական կամք դրսևորել բանակցությունները վերսկսելու համար՝ նշելով, որ դա տարածաշրջանի բնակչության համար ամուր խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է և որ տարածաշրջանի բնակչությունն արժանիորեն ակնկալում է հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց:

«ԱՄՆ-ն շարունակում է ինտենսիվորեն գործակցել կողմերի հետ: Մեր քաղաքականությունը, որի շուրջ Մինսկի խմբի համանախագահները համակարծիք են, այն է, որ խնդրի արդար լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա՝ ներառելով Հելսինկյան եզրափակիչ ակտը, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները»,- եզրափակել է Հիզեր Նոերթը:

Հունիսի 16-ին, ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---