«Գահերի խաղի» նոր եթերաշրջանի 2-րդ թրեյլերն է թողարկվել (վիդեո)

«Գահերի խաղի» նոր եթերաշրջանի 2-րդ թրեյլերն է թողարկվել

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է ամերիկյան հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի նոր 7-րդ եթերաշրջանի երկրորդ պաշտոնական թրեյլերը: Հոլովակը հրապարակել է Business Insider-ը:

2-րոպեանոց տեսահոլորվակում հայտնվում են վիշապներ, Մեծ պատերազմի պատրաստություններ են ընթանում, կան նաև տեսարաններ ճակատամարտերից, հայտնում է Lenta.ru-ն:

Ավելի բաղ HBO հեռուստաալիքը «Գահերի խաղի» 7-րդ նստաշրջանին նվիրված ցուցահանդես էր կազմակերպել Մադրիդում, որտեղ երկրպագուներին նոր կադրեր են ցուցադրվել 7-րդ եթերաշրջանից:

Նոր շոուի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 16-ին: Պատումի նախավերջին եթերաշրջանում 7 սերիա կլինի:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---