Ադրբեջանցիների հորինած «շախմատում» սևերով չի լինում հաղթել՝ դրանք հայերին են խորհրդանշում

Ադրբեջանցիների հորինած «շախմատում» սևերով չի լինում հաղթել՝ դրանք հայերին են խորհրդանշում

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները նոր խաղ են հորինել՝ հուսալով գոնե վիրտուալ աշխարհում հաղթել հայերին:

Գյուղաբնակ ադրբեջանցի ֆիզիկոս Մուստաֆաաղալի Ղարիբ Հուսեյնովի ստեղծած խաղը հիմնված է շախմատի վրա: Խաղի հիմնական նպատակն է «ազատագրել գրավյալ հողերը»:

Խաղի առանձնահատկությունն այն է, որ սև խաղաքարերով հնարավոր չէ հաղթել: Դա արվել է այն նպատակով, որ վերջում «գրավյալ հողերն ազատագրվեն», քանի որ սև խաղաքարերը խորհրդանշում են հայերին:

Հուսեյնովը 9 տարի է ծախսել խաղը ստեղծելու վրա: Խաղին մասնակցում է 2 հոգի, գրում է oxu.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---