Սերժ Սարգսյան. Եվրաինտեգրումը կարեւորագույն դեր ունի Հայաստանի զարգացման ճանապարհին

PanARMENIAN.Net - Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետը նշել է, որ եվրաինտեգրման քաղաքականությունը կարեւորագույն դեր ունի Հայաստանի զարգացման ճանապարհին, եւ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական եւ կառուցվածքային բարեփոխումները միանգամայն համահունչ են զարգացման եվրոպական մոդելի ոգուն եւ տրամաբանությանը: Թերի Դեւիսը ողջունել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցերն ու հանդիպումները Եվրոպայի խորհրդում` համարելով դա լավ հնարավորություն համագործակցության հեռանկարի շուրջ ակտիվ եւ գործնական քննարկումներ ունենալու համար: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում անցկացվելիք առաջիկա նախագահական ընտրություններին, կարեւորել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---