ՌԴ ՊՆ-ն գաղտնազերծել է մարշալ Բաղրամյանի արխիվը

ՌԴ ՊՆ-ն գաղտնազերծել է մարշալ Բաղրամյանի արխիվը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է Կենտրոնական արխիվի ֆոնդերի եզակի փաստաթղթերը Մեծ Հայրենական պատերազմի առաջին օրերի իրադրության մասին, ասվում է ՊՆ կայքում:

1941թ. հունիսի 22-ին սկսվեց Մեծ Հայրենական պատերազմը:

Նշվում է, որ նախկինում փաստաթղթերը երբեք չեն հրապարակվել:

«Ընդհանուր առմամբ գաղտնազերծվել է ԽՍՀՄ շրջանի զորահրամանատարների, այդ թվում ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշերից ավելի քան 100 էջ: Բաղրամյանը 1941-ին Հարավարևմտյան ռազմաճակատի Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետն էր:

Եզակի արխիվային փաստաթղթերը պարունակում են օկրուգների, բանակների, կորպուսների և դիվիզիաների հրամանատարների պատասխանները 5 առանցքային հարցի, որոնք պատրաստել էր Խորհրդային բանակի Գլխավոր շտաբի ռազմապատմական վարչությունը:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ հրապարակված փաստաթղթերի եզակի առանձնահատկությունը խորհրդային զորահրամանատարների զինվորական հստակ ձևակերպումներն են պատերազմի առաջին օրերին իրենց ենթակայության զորքերի վիճակի մասին: Ըստ փաստաթղթերի, հրամանատարներից շատերը եզակի հուշերով են կիսվել այն իրավիճակի մասին, որը ստեղծվել էր, երբ զորամիվորումներն առաջին մարտերի բռնվեցին Գերմանիայի ֆաշիստական զորքերի հետ:

Հովհաննես Բաղրամյանը Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար է, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ 1915-ին Բաղրամյանը կամավոր ընդգրկվել է Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ Օսմանյան կայսրության դեմ։

Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918-ի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին։

1941-ի հունիսին նշանակվել է ԽՍՀՄ բանակի շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում: 1942-ին առաջ է քաշվել 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, և վարել է Օրյոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943-ին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944-ի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։1945-ի սկզբին նրա բանակը մասնակցել է Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։ 1955-ին նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացավ Խորհրդային Միության մարշալի կոչում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---