Facebook-ը կարգելի անծանոթներին ներբեռնել օգտատերերի լուսանկարները22 հունիսի 2017 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը մտադիր է նոր գործառույթ գործարկել, որը կարգելի անծանոթ մարդկանց ներբեռնել օգտատերերի լուսանկարները: Ֆեյսբուքյան նոր նախագծերի առաջխաղացման գծով մենեջեր Ահարատի Սոմանը հայտարարել է, որ այժմ փորձարկվում են գործառույթներ, որոնք սահմանափակում են անձնական լուսանկարների հասանելիությունը: Սկզբնական շրջանում այն հասանելի կլինի միայն Հնդկաստանում: Նորամուծությունը թույլ կտա օգտատերին սահմանափակել իր լուսանկարները ներբեռնելու հնարավորությունները և կարգելի կիսվել դրանցով կողմնակի անձանց էջերում: Կսահմանափակվի նաև բջջային սարքի կամ սեղանի համակարգչի էկրանի սքրինշոթի հասանելիությունը, գրում է «Կոմերսանտը»: Facebook-ի ներկայացուցիչը սահմանափակումը բացատրել է օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը բարձրացնելու ձգտումով: Ավելի վաղ հայտնվել է մեկ այլ ֆեյսբուքյան գործառույթ՝ «Ինձ վտանգ չի սպառնում» (Safety Check): Գլխավոր նորամուծությունն ահաբեկչությունից կամ տարերային աղետից հետո ինքնուրույն դրամահավաք կամ նվիրատվություն սկսելու հնարավորությունն է: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը |