ԵՄ-ն պատրաստվում է դեկտեմբերի 14-ին վերջնականապես կողմնորոշվել Կոսովոյի կարգավիճակի դիրքորոշման հարցով12 դեկտեմբերի 2007 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության 27 անդամ-երկրների կառավարությունների եւ պետությունների ղեկավարները դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կքննարկեն Կոսովոյի կարգավիճակի հարցը: Այդ մասին հայտնել է ԵՄ-ում նախագահող Պորտուգալիայի եվրոպական գործերի հարցով պետքարտուղար Մանուել Լոբո Անտունեշը: «Մենք հուսով ենք, որ Եվրախորհուրդը կքննարկի այն դերը, որը ԵՄ-ն կարող է խաղալ Կոսովոյի կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ այն ուղին, որով անհրաժեշտ է գնալ տարածաշրջանում անկայունության եւ անվտանգության պահպանության համար»,- ասել է նա` ելույթ ունենալով Եվրախորհրդարանում Ստրասբուրգում:ԵՄ անդամները, որոնցից յուրաքանչյուրը Կոսովոյի անկախության հռչակման դեպքում պետք է ճանաչի այն միակողմանի կարգով, ցանկանում են միասնակություն ցուցաբերել տարածաշրջանի նկատմամբ, որի ղեկավարները հայտարարում են ԵՄ ինտերգվելու մտադրության մասին, նշում են դիտորդները: «ԵՄ անդամները դեռեւս միասնական դիրքորոշում չունեն Կոսովոյի կարգավիճակի հարցով, պետք է համբերել: Նման նրբին բնագավառում որոշման կայացումը գործընթաց է, որը երկար ժամանակ է պահանջում»,- ասել է Պորտուգալիայի ԱԳՆ ղեկավար Լուիշ Ամադուն: Իր հերթին, Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը հայտնել է, որ Կոսովոյի հարցով Կիպրոսը մնում է իր դիրքորոշմանը, հայտարարելով, որ չի կարելի առաջ անցնել առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի: Պաշտոնական Նիկոզիան վախենում է, որ Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը, որը 1999 թվականից գտնվում է ՄԱԿ-ի ժամանակավոր վերահսկողության տակ, կօգտագործվի որպես նախադեպ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության համար: Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը հայտարարել է, որ նրա երկիրը, պահպանելով «եվրոպական միասնության» սկզբունքը ԵՄ արտաքին քաղաքականությունում, կասկածում է Կոսովոյի անկախության ճանաչման անհրաժեշտության մեջ: Մադրիդում վախենում են, որ Կոսովոյի նախադեպը, եթե այն ստեղծվի, ակտիվացնում է անջատողական տրամադրությունը Կատալոնիայում եւ Բասկերի երկրում: Դիտորդները, ընդ որում, նշում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի հարցով համաձայնության հասնելը, որը Կոսովոյի համար դուռ է բացում դեպի անկախություն, անհնարին է հաշվի առնելով Ռուսաստանի ընդդիմությունը, որը վետոյի իրավունք ունի: Այնուամենայնիվ, դեկտեմբերի 10-ին Բրյուսելում անցած ԵՄ 27 անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպման մասնակիցները միասնական դիրքորոշման են հասել Եվրամիության կողմից Կոսովո սեփական քաղաքացիական-ոստիկանական առաքելության հարցով, որը կփոխարինի ՄԱԿ-ի առաքելությանը տարածաշրջանում: ԵՄ արտաքին քաղաքական եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի խոսքերով, ԵՄ բոլոր անդամները պաշտպանել են այդ որոշումը այն պայմանով, որ համապատասխան առաջարկություն կստացվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |