ՌԴ-ն ուզում է Սիրիա ղրղզ ու ղազախ զինվորներ ուղարկել

ՌԴ-ն ուզում է Սիրիա ղրղզ ու ղազախ զինվորներ ուղարկել

PanARMENIAN.Net - ՌԴ-ն բանակցություններ է վարում Ղազախստանի ու Ղրղզստանի հետ Սիրիայի խաղաղված տարածքներ երկիրների զինվորական ստորաբաժանումներ ուղարկելու հարցով:

Այս մասին է հայտարարել Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ վերջնական որոշում դեռ չկա, ու միաժամանակ ընթանում են քննարկումներ Թուրքիայի հետ:

Բանակցությունների փաստը հաստատել է նաև Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը:

«Քննարկվում են տարբերակներ` ով որտեղ կգնա, քանի զինվոր ու ուր կտեղակայի, 300 թե 500 զինվոր է պետք: Հուլիսին Աստանայում այդ հարցերը կոնկրետ կքննարկենք», — ասել է նա:

Ղազախստանն ու Ղրղզստանը ՌԴ, ՀՀ, Տաջիկստանի ու Բելառուսի հետ մեկտեղ ՀԱՊԿ անդամներ են: Դաշինքի այլ անդամների, այդ թվում` ՀՀ հետ Սիրիա զինծառայողներ ուղարկելու վերաբերյալ բանակցությունների մասին չի հայտարարվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---