Արփինե Դալալյանը 4-րդն է երիտասարդական ԱԱ-ում

Արփինե Դալալյանը 4-րդն է երիտասարդական ԱԱ-ում

PanARMENIAN.Net - Տոկիոյում ավարտվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Մրցումային վերջին օրը +90 կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Դալալյանը պոկում վարժությունում գլխավերեւում պահել է 100 կգ (6-րդ տեղ), իսկ հրումում՝ 134 կգ (4-րդ տեղ)։

Աշխարհի չեմպիոն է դարձել չինացի Յոնգջի Սունը (երկամարտ՝ 281 կգ)։

Հունիսի 23-ին +105 կգ քաշային կարգում պայքարը կսկսի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հունիսի 22-ին 105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտի 365 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել:Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի է արժանացել հրում վարժությունում (205 կգ):

աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Սոնան փոքր արծաթե մեդալ է նվաճել նաև հրում վարժությունում` գլխավերևում պահելով 125 կգ: Իսկ պոկում վարժությունում հայ ծանրորդը 4-րդն էր (98 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---