Վայոց ձորում ժայռապատկերների թանգարան կբացվի

Վայոց ձորում ժայռապատկերների թանգարան կբացվի

PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքում գիտական կենտրոն կբացվի, որին կից կհիմնվի նաև ժայռապատկերների թանգարան: Այս մասին հաղորդում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ ՊՈԱԿ-ի սեփականության իրավունքով վերջերս ձեռք բերած տարածքը հիմնանորոգման կարիք ունի: Այն գիտական կենտրոն կդառնա նորոգումից հետո: Ծրագրվում է, որ ցուցանմուշների մի մասը բացօթյա ցուցադրությամբ կներկայացվի այցելուներին:

Մարզում հաշվառված է 5000-ից ավելի ժայռապատկեր:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, ՊՈԱԿի-ի տնօրեն Արա Թարվերդյանը Վայոց ձորի մարզ այցի ընթացքում մարզային ծառայության պետի հետ քննարկել է այս նախաձեռնությունը կյանքի կոչելուն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում Թարվերդյանը, տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի ուղեկցությամբ այցելել են մարզի նաև այլ հուշարձանների տարածքներ` ծանոթացել պահպանությանն առնչվող խնդիրներին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---