ՄԱԿ-ը ԼՂ հակամարտության կողմերին քաղաքական կամք դրսևորելու կոչ է անում

ՄԱԿ-ը ԼՂ հակամարտության կողմերին քաղաքական կամք դրսևորելու կոչ է անում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնած մտահոգությունը զինադադարի վերջին խախտումների վերաբերյալ, որոնց հետևանքով շփման գծում ողբերգական կորուստներ եղան: Այս մասին հայտարարել է Գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալը՝ հատուկ հայտարարություն տարածելով Լեռնային Ղարաբաղում դրության սրման վերաբերյալ.

«Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը նրանք արել են հունիսի 19-ին տարածաշրջանային վերջին այցից հետո: Կրկնում ենք համանախագահների կողմերին հասցեագրված կոչը՝ զերծ մնալ իրավիճակը լարելուց և միջոցներ ձեռնարկել՝ ուղղված լարվածության նվազմանը։ Մենք նաև միանում ենք համանախագահներին՝ կոչ անելով կողմերին վերսկսել առարկայական բանակցություններ՝ դրսևորելով քաղաքական կամք։ ՄԱԿ-ն իր հերթին պատրաստ է այդ նպատակով անհրաժեշտ յուրաքանչյուր քայլ ցուցաբերել»,- ասված է հայտարարության տեքստում:

Ավելի վաղ Պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոերթը ևս հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որի հետևանքով զոհեր են գրանցվել:

Կարդացեք նաև՝ ՊԲ-ն դիվերսիա է կանխել՝ ռազմավար վերցնելով (Ֆոտո)

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---